Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին

Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին
18.11.2024 | 13:33

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։

Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբեերի 6-ին Պրահայում Արցախը հանձնելու որոշումը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։

Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։

Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը

-ՀՀ-ի լուծարային հանձնաժողովի նախագահն է,

- գործում է բացառապես սեփական շահերով,

–-լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ,

- առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ,

- չի վստահում որևէ մեկին, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում),

–-փորձում է թաքցնել մատնահետքերը։

Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։

Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7878

Մեկնաբանություններ